Բաղադրությունը
- 500 գ աղացած միս,
- 1 հատ սոխ,
- աղ,
- խմելի-սունելի,
- կարագ,
- 450 գ շերտավոր խմոր,
- 100 գ պանիր,
- 1 հատ ձու,
- 1 ճաշի գդալ կաթ,
- քունջութ:
Պատրաստման եղանակը
Աղացած մսի մեջ ավելացնել աղացած կամ մանր կտրատված սոխ, համեմել աղով և խմելի-սունելիով:
Պանիրը քերիչով անցկացնել:
Շերտավոր խմորը գրդնակել և քառակուսի կտորների բաժանել:
Մի փոքր կարագ հալեցնել, քսել խմոր վրա, մեջտեղի մասում լցնել պանիրը և մսով միջուկը և շրջանաձև կարկանդակ ձևավորել:
Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, և կարկանդակները դասավորել:
Կարկանդակները պատառաքաղով ծակծկել:
Դեղնուցի վրա կաթ ավելացնել, հարել ու քսել կարկանդակների մակերեսին:
Վերջում կարկանդակների վրա քունջութ շաղ տալ:
Թխել մոտ 40 րոպե 190 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ