Բաղադրիչներ
200 գ ապխտած երշիկ
1 տուփ ապխտած պանիր
150 գ պանիր
100 գ մարինացված վարունգ
180 գ չերրի լոլիկ
կանաչ սոխ
100 գ 20% թթվասեր
1 թ/գ մանանեխ
1 թ/գ կիտրոնի հյութ
սև պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Երշիկը, պանիրը շրջանաձև կամ եռանկյունաձև կտրատել
Ավելացնել մարինացված վարունգ, լոլիկ
Ապխտած պանիրը փակ վիճակում դնել եռման ջրի մեջ, թողնել 10 րոպե, ապա բզկտել, կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Թթվասերին ավելացնել մանանեխ, կիտրոնի հյութ, սև պղպեղ, աղ, լավ խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել
Ավելացնել կանաչ սոխ, զարդարել ապխտած պանրով և մատուցել)))
Բարի ախորժակ