Բաղադրությունը
2 հատ վարունգ,
150 գ պինդ պանիր,
1 կապ հազարի տերևներ,
50 գ զեյթուն (առանց կորիզի),
2 ճաշի գդալ մայոնեզ,
կանաչի (չորացրած կամ թարմ):
Պատրաստման եղանակը
Պանիրը, վարունգը և զեյթունը կտրատել, լցնել ամանի մեջ:
Հազարի տերևները կտրատելու փոխարեն ձեռքով պոկել: Ավելացնել մայոնեզը և խառնել բոլոր բաղադրիչները:
Բարի ախորժակ