Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Մսով և կարտոֆիլով մակարոններ. արագ, հագեցնող և համեղ

Մսով և կարտոֆիլով մակարոններ
Համեղ և հետաքրքիր ճաշատեսակ պարզ բաղադրիչներով:

Բաղադրիչներ

  • 300 գր տավարի միս
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 հատ գազար
  • 1 հատ սոխ
  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 250–300 գր մակարոն
  • բուսական յուղ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 300–350 մլ ջուր
  • կանաչի (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը և գազարը երկարավուն կտրատել, մանրեցնել սոխը և միսը:
  • Միսը տապակել բարձր կրակի վրա, ավելացնել սոխը և տոմատի մածուկը:
  • Ավելացնել գազարը, կարտոֆիլը և տապակել, մինչև կարտոֆիլի ոսկեգույն դառնալը, համեմել աղով:
  • Ավելացնել մակարոնները, տապակել ևս 1–2 րոպե, այնուհետև լցնել 300–350մլ ջուր: Համեմել պղպեղով, խառնել և եփել 8–10 րոպե:
  • Փակել կափարիչով և շոգեխաշել ցածր կրակի վրա 20–25 րոպե: Ավելացնել կանաչի, խառնել և մատուցել:
Բարի ախորժակ