Արագ նախաճաշ: Իսկ Դուք այսպես պատրաստու՞մ եք

Բաղադրությունը

  • 3 հատ կարտոֆիլ,
  • 3 հատ ձու,
  • 1-2 ճաշի գդալ ձեթ,
  • կանաչ սոխ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ, կեղևը հանել և քերիչով անցկացնել:

Հաստ հատակով թավայի մեջ ձեթ լցնել, մի փոքր տաքացնել, և ավելացնել կարտոֆիլը, համեմել աղով: Կարտոֆիլը տապակել այնքան ժամանակ, մինչև կսկի փափկել:

Ձուն ջարդել, աղ և մանր կտրատված սոխ ավելացնել, պատառաքաղով հարել:

Կարտոֆիլին գդալի օգնությամբ նրբաբլիթի տեսք տալ, և վրան լցնել ձվով խառնուրդը:

Ծածկել թավայի կափարիչը, կրակը թուլացնել և տապակել 3 րոպե:

3 րոպե անց պտտել մյուս կողմի վրա և ևս մի քանի վայրկյան տապակել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում