Բաղադրիչներ
1 գլուխ կարմիր սոխ
3 ատամիկ սխտոր
150 գ շամպինյոն
2 հատ գազար
1 հատ մեծ պղպեղ
1 հատ մեծ դդմիկ
կանաչ սոխ
2 ճ/գ սոյայի սոուս
0,5 թ/գ կծու պղպեղ
0,5 թ/գ քաղցր պղպեղ
0,5 թ/գ աղ
քնջութ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել և 2 րոպե, ուժեղ կրակի վրա տապակել: Ավելացնել մանրացրած սխտոր, թողնել 30 վայրկյան և վերցնել կրակից

Սունկը բարակ կտրատել, 3 րոպե, ուժեղ կրակի վրա տապակել, վերցնել կրակից

Գազարը երկարությամբ կտրատել և 4-5 րոպե տապակել ուժեղ կրակի վրա

Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղն ու դդմիկը. Թողնել ուժեղ կրակի վրա 3 րոպե

Ավելացնել տապակած սոխն ու սունկըշ

Ավելացնել կանաչ սոխ, սոյայի սոուս, աղ, կծու և քաղցր պղպեղներ, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Զարդարեք քնջութվ և մատուցեք )))

Բարի ախորժակ