Բաղադրիչներ
կաղամբ
100 գ կարմիր բողկ
2 խաշած ձու
2 հալեցրած պանիր
կանաչ սոխ
3 ճ/գ թթվասեր
1 թ/գ մանանեխ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Թթվասերին ավելացնել մանանեխ, սև պղպեղ, լավ խառնել

Կաղամբը բարակ կտրատել, լցնել մատուցվող ափսեի մեջ, համեմել աղով, ավելացնել թթվասերային սոուս (հարմար է լցնել խոհարարական պարկի մեջ, այնուհետև օգտագործել)

Ավելացնել երկարությամբ կտրատած կարմիր բողկ, թթվասեր

Հալեցրած պանիրը 15-20 րոպե թողնել սառցախցիկում, ապա անցկացնել քերիչով և ավելացնել աղցանին

Ավելացնել թթվասեր, ապա քերիչով անցկացրած ձու, աղ, թթվասեր

Զարդարել մանրացրած կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ