Բաղադրիչներ
150 գ շոկոլադ
40 գ կարագ
2 ձու
130 գ շաքարավազ
½ թ/գ աղ
1 թ/գ վանիլային շաքարավազ
40 գ ձեթ
150 գ խնձոր
110 գ ալյուր
30 գ կակո
1 թ/գ փխրեցուցիչ
Կրեմի համար`
300 գ կաթնաշոռ
50 գ շաքարավազ
1 թ/գ վանիլային շաքարավազ
1 ձու
15 գ օսլա (ցանկացած)
Կաղապարի չափը` 20*30
150-200 գ հատապտուղ
Պատրաստման եղանակը
Շոկոլադն ու կարագը հալեցնել գոլորշու վրա

2 ձվին ավելացնել շաքարավազ, աղ, վանիլային շաքարավազ, լավ խառնել, ավելացնել ձեթ և լավ խառնել

Ավելացնել քերած խնձոր, լավ խառնել

Ավելացնել ալյուր, կակաո, փխրեցուցիչ, լավ խառնել, ավելացնել հալեցրած շոկոլադը, լավ խառնել և 10 րոպե թողնել

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, ձու, օսլա և բլենդերով հարել

Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել խմորի 2/3 մասը

Լցնել կրեմը, ապա ավելացնել խմորի մնացած մասը և փայտիկով նախշազարդել

Զարդարել հատապտուղներով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ