Ավելացրեք ձեր պահքի մենյուն ևս մեկ համեղ և նուրբ ուտեստով: Շոգեխաշած կաղամբ

Բաղադրիչներ

1 կգ կաղամբ

2 գլուխ փոքր սոխ

1 հատ գազար

½ կապ համեմ

2-3 ճ/գ տոմատի մածուկ

100 մլ բուսայուղ

1 թ/գ կարմիր պղպեղ

½ թ/գ համեմի աղացած սերմ

2 հատ դափնու տերև

1 թ/գ հատիկավոր սև պղպեղ

½ թ/գ աղ

100 մլ.լ. եռման ջուր

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել և տապակել 1-2 րոպե

Ավելացնել քերած գազար, դափնու տերև, կարմիր պղպեղ, համեմի աղացած սերմ, հատիկավոր սև պղպեղ, լավ խառնել և թողնել 4 րոպե

Ավելացնել կտրատած կաղամբը, ջուրը, խառնել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե

Համեմել աղով, խառնել և թողնել կրակին ևս 10 րոպե

Ավելացնել տոմատի մածուկը, խառնել և թողնել թույլ կրակին 20 րոպե` ընթացքում խառնելով

Ավելացնել մանրացրած համեմ, թողնել 2 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում