Բաղադրիչներ
Խմորի համար`
400 գ ալյուր
1 թ/գ աղ
50 մլ ջուր
125 մլ կաթ
1,5 թ/գ խմորիչ
50 մլ ձեթ
1 ձու
Միջուկի համար`
150 գ երշիկ
300 գ պանիր
Պատրաստման եղանակը
50 մլ ջրի մեջ խմորիչ լցնել, խառնել և 5 րոպե թողնել
Ալյուրին ավելացնել աղ, խառնել, ավելացնել տաք կաթ, ձու, խմորիչը և լավ խառնել
Ավելացնել ձեթ և խմոր հունցել: Ծածկել, թողնել 5 րոպե, ապա սեղանի վրա ևս 5 րոպե հունցել, ծածկել, թողնել տաք տեղ 40-50 րոպե
Միջուկի համար անհրաժեշտ է երշիկն ու պանիրը քերիչով անցկացնել և խառնել իրար
Սեղանին մի քիչ ձեթ քսել, խմորը բացել, գրտնակել 30/40 սմ
Լցնել քերած բաղադրիչները և ռուլետի պես փաթաթել
Բաժանել մասերի, դնել ջեռոցի թավայի մեջ, ծածկել, թողնել 25-30 րոպե
Յուրաքանչյուրի վրա ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Եվ ահա՛ պատրաստ է )))
Բարի ախորժակ