Բաղադրիչներ
3 ձու
8 գ վանիլային շաքարավազ
150 գ շաքարավազ
120 մլ ձեթ
150 մլ յոգուրտ
250 գ ալյուր
10 գ փխրեցուցիչ
մրգային ջեմ
կաղապարի չափը` 20 սմ
Պատրաստման եղանակը
3 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, լավ հարել` ընթացքում ավելացնելով ձեթ, յոգուրտ
Մաս-մաս ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել
Կաղապարի մեջ կարագ քսել, ստացված զանգվածի մի մասը լցնել, հավասրապես տարածել, ավելացնել ցանկացած մրգային ջեմ
Լցնել խմորի մնացած մասը և ևս մեկ անգամ ջեմ: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք շաքարի փոշի ցանել և մատուցել )))
Բարի ախորժակ