Ռատատույ
Համեղ և ախորժելի ուտեստ թարմ բանջարեղեններից:
Բաղադրիչներ
- 500 գ ցուկինի
- 500 գ սմբուկ
- 350 գ կարմիր պղպեղ (քաղցր)
- 500 գ լոլիկ
- 250 գ սոխ
- 2 ատամիկ սխտոր
- 5 ճաշի գդալ ձիթայուղ
- նանա
- մաղադանոս
- ռեհան
- դափնու տերև
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
- 1.5 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
1 Սմբուկը խորանարդներով կտրատել, տապակել ձիթայուղի մեջ 5-7 րոպե:
2 Ցուկինին խորանարդներով կտրատել, առանձին տապակել ձիթայուղի մեջ 5-7 րոպե՝ միջին կրակի վրա:
3 Նույն սկզբունքով կտրատել պղպեղը, և տապակել:
4 Սոխը և լոլիկը մանր կտրատել, տապակել միասին:
5 Տապակած բանջարեղենը խառնել իրար, ավելացնել աղը և սև պղպեղը, և դնել կրակին: Թարմ կանաչիները կապոց դարձնել, և դնել ուտեստի մեջ: Թողնել միջին կրակի վրա 15 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: