Առանց մայոնեզի թեթև և հետաքրքիր աղցան

Բաղադրությունը

  • 300 գ հավի կրծքամիս,
  • 1 հատ մեծ վարունգ,
  • 150 գ պանիր,
  • 200 գ հաց (բատոն),
  • 1 հատ սպիտակ սոխ,
  • 0.5 հատ կարմիր սոխ,
  • հազարի տերևներ,
  • 4 ճաշի գդալ ձեթ (ցանկալի է ձիթապտղի),
  • 2 ատամիկ սխտոր,
  • 0.5 հատ լիմոնի հյութ,
  • համեմունքներ,
  • աղ,
  • մի փոքր ձեթ (հավը տապակելու համար):

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը համեմել (օրինակ՝ խմելի-սունելի) և 2 կողմից տապակել: Տապակելուց հետո, կրակը թուլացնել, թավան կափարիչով ծածկել և շոգեխաշել: Այնուհետև հավի կրծքամիսը թողնել, որ հովանա:

Բատոնը խորանարդներով կտրատել և ջեռոցում մի փոքր չորացնել (150 ջերմստիճան), մինչև ոսկեգույն երանգ կստանա:

Սոխը բարակ կտրատել:

Հավի կրծքամիսը, վարունգը կտրատել:

Պանիրը քերիչով անցկացնել:

Հազարի տերևները կտրատել կամ ձեռքով կտոր-կտոր անել:

Բոլոր բաղադրիչները խառնել:

Այուհետև առանձին ամանի մեջ լցնել ձեթ, ճզմված սխտոր, լիմոնի հյութ,աղ, սև պղպեղ և լավ խառնել:

Այս զանգվածը ավելացնել աղցանի մյուղ բացադրիչների վրա և կրկին լավ խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում