Բաղադրությունը
- 240 գ սենյակային ջերմաստիճանի ջուր,
- 210 գ ալյուր,
- 75 գ ձեթ,
- 35 գ կակաո,
- 180 գ շաքարավազ,
- 20 գ վանիլին,
- 0.5 թեյի գդալ աղ,
- 10 գ փխրեցուցիչ:
Ջնարակ
- 3 ճաշի գդալ կակաո,
- 3 ճաշի գդալ շաքարի փոշի,
- 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա,
- շատ սառը ջուր (մեջը սառույցներ):
Ձևավորում
30-40 գ կոկոսի փաթիլներ:
Պատրաստման եղանակը
Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը մաղով անցկացնել, ավելացնել աղ, շաքարավազ և վանիլին և լավ խառնել:
Այնուհետև ավելացնել ջուրը և ձեթը ու կրկին լավ խառնել կամ հարել:
Խմորը լցնել ձևամանի մեջ (21սմ) և թխել 170 ջերմաստիճանում 40-45 րոպե:
Ջնարակը պատրաստելու համար կակաոն, կարտոֆիլի օսլան, շաքարի փոշին խառնել և մաղով անցկացնել:
Գդալ առ գդալ ավելացնել սառը ջուրը և խառնել:
Թխվածքը թողնել, որ հովանա, իսկ հետո քսել ջնարակը, և ձևավորել կոկոսի փաթիլներով:
Բարի ախորժակ