Բաղադրիչներ
1 լ կաթ
120 գ ալյուր
25 գ եգիպտացորենի օսլա
170 գ շաքարավազ
20 գ կարագ
10 գ վանիլային շաքարավազ
100 գ բոված գետնանուշ և ընկույզ
50 գ մուգ սոկոլադ
կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ կաթ լցնել, ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, ալյուր, եգիպտացորենի օսլա և լավ խառնել (գնդիկներ չպետք է լինեն)
Կաթսան դնել միջին ջերմության կրակի վրա և անընդհատ խառնել: Հենց սկսի եռալ` թողնել եռա ևս 2 րոպե, ապա ավելացնել կարագ, լավ խառնել և վերցնել կրակից
Կրեմը լցնել նախընտրելի տարաների մեջ (տվյալ դեպքում 250գ բաժակ), ծածկել սննդային պոլիէթիլենով և դնել սառնարանում 1,5-2 ժամ
Արդեն սառած կրեմը հանել տարաներից, կիսել, կողային մասերը թաթախել մանրացրած գետնանուշի և ընկույզի մեջ (կարելի է վերցնել ցանկացած ընկուզեղեն)
Վերևի հատվածին հալեցրած մուգ շոկոլադ և կոկոսի փաթիլներ լցնել
Մեր գեղեցկուհին պատրաստ է )))
Բարի ախորժակ