Ապուր պատրաստելու համեղ և հեշտ բաղադրատոմս ես փնտրու՞մ, ահա՛ այն` մսով և բանջարեղենով ապուր

Բաղադրիչներ

2 սոխ

1 գազար

2 կարտոֆիլ

1 լ ջուր

½ պղպեղ

250 գ աղացած միս

2 ատամիկ սխտոր

1 թ/գ աղ

0,5 թ/գ սև և կարմիր պղպեղներ

½ թ/գ չորացրած ռեհան

30 գ վերմիշել

մաղադանոս

Պատրաստման եղանակը

1 գլուխ սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել կտրատած գազար, թողնել ևս 2 րոպե, ավելացնել կարտոֆիլ, թողնել 2 րոպե

Ավելացնել ջուր, աղ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե

1 գլուխ սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, աղացած միս, ճզմած սխտոր, տապակել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, չորացրած ռեհան, խորանարդաձև կտրատած լոլիկ, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից

Լցնել ապուրի մեջ, ավելացնել վերմիշել, թողնել եփվի

Ավելացնել մանրացրած մաղադանոս և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում