Ապուր, որի բույրն ու համն աննկարագրելի անուշ են: Դդումով կրեմ-ապուր

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

ձիթայուղ

2 ատամիկ սխտոր

1 դդում

2 գազար

1 լ բանջարեղենային արգանակ

250 մլ սերուցք

աղ

սև պղպեղ

արևածաղկի հատիկներ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել սխտոր, թողնել ևս 1 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած դդում, թողնել 5-6 րոպե, ավելացնել գազար, թողնել ևս 5 րոպե, ապա ավելացնել բանջարեղենային արգանակ, ծածկել կափարիչն ու թողնել 12-15 րոպե

Հարել բլենդերով, դնել կրակին, ավելացնել սերուցք, աղ, սև պղպեղ, լավ խառնել և վերցնել կրակից

Արևածաղկի հատիկները 2 րոպե բովել, զարդարել կրեմ- ապուրը և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում