Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ապա նայեք, թե ինչ հրաշք է ստացվում ընդամենը ձվից և կանաչիներից, իսկ պատրաստելը ժամանակ չի խլում

Ձվով և կանաչիներով ուտեստ
Նուրբ և փափուկ ուտեստ, որի միջուկը պահպանվում է շատ հյութեղ և ախորժելի պատրաստելիս:

Բաղադրիչներ

  • 9 հատ ձու
  • 1 թեյի գդալ սոդա
  • 1 կապ կանաչ սոխ
  • 1 կապ սամիթ
  • 1 ճաշի գդալ բուսայուղ
  • 10 ճաշի գդալ ալյուր
  • 230 մլ կեֆիր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Միջուկի համար եփել 6 հատ ձու, սառեցնել, այնուհետև խորնարդներով կտրատել:
  • Կանաչիները մանր կտրատել, ավելացնել ձվին:
  • Համեմել աղով և սև պղպեղով, լավ խառնել:
  • Խմորի համար 3 հատ ձուն լավ հարել, ավելացնել մի փոքր աղ, սոդա, ալյուր, և խառնելով ստանալ միասեռ զանգված:
  • Լցնել տարայի մեջ, դնել 180°C ջեռոցի մեջ 35-40 րոպե:
  • Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ շրջել հակառակ երեսին:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: