Բաղադրիչներ
1 բրոկկոլի
½ դեղին պղպեղ
½ կարմիր պղպեղ
2 հատ գազար
սամիթ
մաղադանոս
150 գ պանիր
5 ձու
աղ
սև պղպեղ
չոր ռեհան
2 հատ լավաշ
ձիթայուղ
կաղապարի չափը` 22 սմ
Պատրաստման եղանակը
Եռացող ջրի մեջ 1 թ/գ աղ լցնել, ավելացնել բրոկկոլին, թողնել եռա և 2 րոպե անց վերցնել կրակից
Պղպեղները խորանարդաձև կտրատել, ավելացնել քերած գազար, մանրացրած սամիթ և մաղադանոս
Բրոկկոլին մանր կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել քերած պանիր
Լավաշը կտրատել ցանկացած ձևով և ավելացնել մյուս բաղադրիչներին
Առանձին տարայի մեջ 5 ձու կոտրել, լավ խառնել, ավելացնել չոր ռեհան, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Լցնել ընդհանուր զանգվածի վրա և լավ խառնել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, պատել ձիթայուղով, լցնել ստացված զանգվածը, գդալով հավասարեցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 45 րոպե
Համտեսելու ժամանակն է )))
Բարի ախորժակ