Անփոխանցելի համ ունի։ Անպայման պատրաստեք և պարգևեք սիրելիներին գեղեցիկ օր և դրական էմոցիաներ։ Կաղամբով և հավի մսով աղցան

Բաղադրիչներ

1 հավի կրծքամիս

1 թ/գ խմելի-սունելի

սև պղպեղ

2-3 ճ/գ սոյայի սոուս

աղ

1 ձու

1 վարունգ

0,5 փոքր կաղամբ

100 գ մարինացված ոլոռ

սամիթ

3 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, խմելի-սունելի, սոյայի սոուս, թողնել 10 րոպե, ապա տապակել 2 կողմից

Պատրաստ լինելուն պես վերցնել կրակից, փաթաթել փայլաթիթեղի մեջ, թողնել 10-15 րոպե։ Այս կերպ միսը կմնա փափուկ և հյութեղ

Կաղամբը մանր կտրատել, ավելացնել միջին երկարությամբ կտրատած վարունգ

Ձուն պատառաքաղի օգնությամբ հարել, ավելացնել մի պտղունց աղ և բարակ շերտով տապակել

Փաթաթել ռուլետի պես, շրջանաձև կտրատել և ավելացնել կաղամբին

Տապակած միսը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մարինացված ոլոռ, մանրացրած սամիթ, աղ, մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում