Անտարբեր անցնել չեք կարողանա: Ամենահամեղ, գեղեցիկ և արագ պատրաստվող պանրիկները

Բաղադրիչներ

500 գ կաթնաշոռ

2 ձվի դեղնուց

25 գ շաքարավազ

¼ թ/գ աղ

30 գ սպիտակաձավար

15 գ եգիպտացորենի օսլա

1 թ/գ վանիլի էքստրակտ

ալյուր

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռին ավելացնել աղ, շաքարավազ, վանիլի էքստրակտ, 2 ձվի դեղնուց, սպիտակաձավար, եգիպտացորենի օսլա և խառնել

Սեղանին ալյուր ցողել, կաթնաշոռային զանգվածը դնել, շատ քիչ ալյուր ավելացնել, խողովակաձև տեսք տալ, կտրտել մոտ 4 սմ լայնությամբ

Յուրաքանչյուր կտորը լավ թաթախել ալյուրի մեջ, շրջանի տեսք տալ

Յուրաքանչյուր պանրիկը տապակել 2 կողմից 1-2 րոպե, ապա տեղափոխել 180°С տաքացրած ջեռոց և թողնել 5 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում