Աղցան «Անսպասելի հյուր»

Այս հրաշք բաղադրատոմսը իր անունը ստացել է արագ և հեշտ պատրաստելու համար:
Բաղադրիչներ
- 150 գ ապխտած երշիկ
- 2 հատ վարունգ
- 3 հատ խաշած ձու
- 75 գ պանիր
- 100 գ պահածոյացված ոլոռ
- կանաչ սոխ
- մայոնեզ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Երշիկը, ձուն և վարունգը երկարավուն կտրատել:



- Սոխը մանր կտրատել:

- Պանիրը քերիչով անցկացնել:

- Ավելացնել ոլոռը, համեմել աղով և սև պղպեղով:

- Ավելացնել մայոնեզը և լավ խառնել:

Բարի ախորժակ:
