Անսպասելի հյուրե՞ր ունեք: Պատրաստեք շատ համեղ և ախորժելի պիցցա` առանց խմորիչի, որի պատրաստումը ձեզանից ընդամենը րոպեներ կխլի

Բաղադրիչներ

Խմորի համար`

320 գ ալյուր

250 մլ մածուն

½ թ/գ աղ

½ թ/գ սոդա

1 թ/գ փխրեցուցիչ

Միջուկի համար`

2 ճ/գ ձեթ

3 թ/գ տոմատի մածուկ

150 գ պանիր

150 գ երշիկ

սոխ

լոլիկ

ձիթապտուղ

Նախատեսված է 2 պիցցայի համար

Կաղապրի չափը` 25 սմ

Պատրաստման եղանակը

Ալյուրը, աղը, փխրեցուցիչը խառնել իրար

Մածունի մեջ սոդա լցնել, լավ խառնել, ավելացնել ալյուրը և խմոր հունցել

Խմորը դնել սեղանին,  ալյուրի օգնությամբ հունցել այնքան, մինչև չկպչի ձեռքերին

Խմորը բաժանել 2 մասի և գնդի ձև տալ

Սննդային թղթի վրա ձեթ քսել, խմորե գնդիկը ևս ձեթով պատել և հենց թղթի վրա ձեռքով բացել

Բոլոր բաղադրիչները` երշիկը, լոլիկը, պանիրը, սոխը և ձիթապտուղը կտրատել

Խմորի վրա տոմատի մածուկ լցնել, տարածել, դնել նախ պանիրը, այնուհետև երշիկը, սոխը, ձիթապտուղը և լոլիկը

Թխել 250°C տաքացրած ջեռոցում 10 րոպե

Պիցցան պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում