Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Անչափ համեղ և հյութեղ հավի կրծքամիս՝ լցոնած յուրահատուկ սոուսով

Լցոնած հավի կրծքամիս
Համեղ և հագեցնող այս ուտեստը հրաշալի լրացում կլինի ընթրիքի ճաշացանկին:

Բաղադրիչներ

  • 500 գ հավի կրծքամիս
  • 1 թեյի գդալ համեմունք նախատեսված հավի մսի համար
  • 1 թեյի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ մանանեխ
  • 2 ճաշի գդալ քամած մածուն
  • 1 հատ ձու
  • սամիթ
  • կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

  • Հավի կրծքամիսը բաժանել 3 մասի:
  • Վրան դնել սննդային թաղանթ, և խոհանոցային մուրճով ծեծել:
  • Հավի կրծքամիսը համեմել, և շարել տարայի մեջ:
  • Կանաչին մանր կտրատել, ավելացնել քամած մածունը, մանանեխ, աղը, ձուն և լավ խառնել:
  • Սոուսը լցնել հավի կրծքամսի վրա, և եփել ջեռոցում 200°C տաքությամբ 20-25 րոպե:
Բարի ախորժակ: