Անչափ համեղ տաք ուտեստ, որը կարելի է մատուցել ցանկացած ձավարեղենի, կարտոֆիլի հետ: Շոգեխաշած տավարի միս

Բաղադրիչներ

1,2 կգ տավարի փափկամիս

3 գլուխ սոխ

50 մլ ջուր

120 գ կարագ

1 թ/գ շաքարավազ

1,5 թ/գ աղ

սև պղպեղ

5-6 ատամիկ սխտոր

2 թ/գ 6% քացախ

Պատրաստման եղանակը

Միսը միջին մեծության խորանարդներով կտրատել, լցնել թավայի մեջ

Սոխը շրջանաձև կտրատել և շարել մսի վրա, ավելացնել 50 մլ ջուր, կարագ, փակել կափարիչն ու դնել կրակին և հասցնել եռման աստիճանի: Այնուհետև կրակն իջեցնել միջին ջերմության վրա և թողնել 1 ժամ

1 ժամ անց համեմել աղով, ավելացնել շաքարավազ, սև պղպեղ, քացախ, մանրացրած սխտոր, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել ևս 1 ժամ

Մատուցեք տաք վիճակում )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում