Սնկով ուտեստ

50 минуты
Բաղադրիչներ
- 500 գ սունկ
- 150-200 գ թթվասեր
- 2 հատ սոխ
- 1 ատամիկ սխտոր
- սամիթ
- ձեթ
- սև պղպեղ
- պանիր (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
- Սունկը, սամիթը և սոխը կտրատել:

- Սխտորը ճզմել կամ կտրատել:
- Առատ ձեթով սոխարած պատրաստել՝ համեմելով աղով և պղպեղով: Սոխարածը պատարստել թույլ կրակին մոտ 20 րոպե:

- Մեկ այլ թավայի մեջ քիչ ձեթով սունկ տապակել (մոտ 40 րոպե):

- Տապակված սոխը լցնել սնկի վրա՝ համեմելով աղով և պղպեղով:
- Քիչ անց ավելացնել թթվասերը և եփել մոտ 5 րոպե:

- Վերջում ավելացնել սամիթը և սխտորը ու լավ խառնել:
- Ուտսետը պատրաստ է: Սակայն այն կարող եք լցնել ձևամանի մեջ և ջեռոցում եփել մոտ 10 րոպե 180 ջերմաստիճանում՝ նախապես վրան քերված պանիր շաղ տալով:

