Բաղադրությունը
5 հատ կարտոֆիլ,
5-6 հատ սունկ,
150-200 գ բեկոն,
150 գ պանիր,
1 հատ սոխ,
Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Լավ լվանալ և չորացնել կարտոֆիլը: Յուրաքանչյուր կարտոֆիլ մեջեղից երկայնքով կիսել:
Կարտոֆիլները շարել այն ամանի (տապակի) մեջ, որը քիչ հետո հարկավոր է դնել ջեռոցը: Այդ ամանի հատակին ձեթ քսել: Ձեթ հարկավոր է քսել նաև յուրաքանչյուր կարտոֆիլի երեսին:
Այնուհետև կարտոֆիլները ուղարկել ջեռոցը: Եփել մոտ 40 րոպե 180 ջերմատիճանում:
Այդ ընթացքում պատրաստել լցոնը: Դրա համար անհրաժեշտ է մեկ ոչ մեծ սոխը մանր կտրատել, և սոխարած պատրաստել:
Կտրատել սունկը, և երբ սոխը սկսի ոսկեգույն երանգ ստանալ, ավելացնել սունկը, և աղով համեմել: Այդպես թողնել, որ տապակվի:
Զուգահեռաբար կտրատել բեկոնը: Սնկի ոսկեգույն երանգ ստանալուց հետո բեկոնը ևս լցնել թավայի մեջ, լավ խառնել, թողնել մի փոքր տապակվի:
Պանիրը քերիչով անցկացնել:
Երբ արդեն կարտոֆիլը պատրաստ է, գդալի օգնությամբ զգուշությամբ հանել մեջտեղի մասը և լցնել որևէ ամանի մեջ:
Կարտոֆիլի միջուկները ճզմել և աղ անել: Այնուհետև ավելացնել լցոնը, պանրի կեսը և լավ խառնել:
Ստացված միջուկը լցնել կարտոֆիլի մեջ: Կարտոֆիլը նորից դնել թավայի (տապակի) մեջ, վրան մնացած պանիրը շաղ տալ և նորից ուղարկել ջեռոցը մոտ 15 րոպե:
Բարի ախորժակ