Դդմիկով կոտլետ

45 минуты
Բաղադրիչներ
- 800 գ դդմիկ
- 120 գ չորահաց
- 1 հատ սոխ
- կանաչի
- 3 ատամիկ սխտոր
- 100 գ պանիր
- 2 հատ ձու
- ձեթ
- աղ
- պղպեղ
Պատրաստման եղանակը
- Դդմիկը քերիչով անցկացնել, ավելացնել 1 թեյի գդալ աղ և խառնել:
- Քերված դդմիկը լցնել քամիչի մեջ, այդպես թողնել 20 րոպե՝ ընացքում գդալով զանգվածը ճզմելով, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:

- Քերված դդմիկով զանգվածի մեջ ավելացնել աղացած սոխ և սխտոր, մանր կտրատված սամիթ, քերված պանիր, մանրեցված չորահաց, ձու և սև պղպեղ ու խառնել:

- Զանգվածից կոտլետներ ձևավորել և տապակել ձեթի մեջ:

- Ցանկության դեպքում կոտլետները կարելի է թաթախել ալյուրի մեջ:

