Լոբով աղցան

Այս աղցանը կդառնա Ձեր ամենասիրելին, շատ թեթև և արագ պատրաստվող աղցան:
Բաղադրիչներ
- 400 գ սպիտակ լոբի
- 1 հատ հաց
- 3-4 ատամիկ սխտոր
- 400 գ խոզապուխտ
- 4 ճաշի գդալ մայոնեզ
- 3 հատ մարինացված վարունգ
- կանաչի (ըստ ցանկության)
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հացի չոր կողմերը կտրատել, բուսայուղի մեջ տապակել:

- Տապակելուց հետո, սխտորը լավ քսել հացիկների վրա:
- Մանր խորանարդիկներով կտրատել:


- Խոզապուխտը և վարունգը խորանարդներով կտրատել:
- Ավելացնել 1 օր առաջ նախապես թրջած սպիտակ լոբին:

- Կանաչին մանր կտրատել:
- Ավելացնել աղը, սև պղպեղը և մայոնեզը: Լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
