Խոզի միսը ջեռոցում

Հյութեղ և հագեցնող այս ուտեստը հայկական խոհանոցի անբաժանելի մասն է:
Բաղադրիչներ
- 4-5 հատ կարտոֆիլ
- 1 կգ խոզի միս
- 1 հատ սոխ
- համեմունք նախատեսված մսի համար
- աղ
- սև պղպեղ
- բուսայուղ
- կանաչի
Պատրաստման եղանակը
- Խոզի միսը կտրատել, ավելացնել աղ, համեմունքներ՝ ըստ նախասիրության, բուսայուղ:

- Սոխը կտրատել, ավելացնել մսին, և լավ խառնել:

- Կարտոֆիլը բաժանել 2 մասի, ավելացնել աղ, չորացրած ռեհան, բուսայուղ, և լավ խառնել:

- Կարտոֆիլը լցնել տարայի մեջ, համեմված միսը տեղավորել կարտոֆիլների մեջ:

- Կարող եք նաև ավելացնել բանջարեղեն:
- Ուտեստը ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցի մեջ, եփել 45 րոպե 180° ջերմաստիճան տաքությամբ:
- Հեռացնել փայլաթիթեղը և նորից դնել ջեռոցի մեջ 15-20 րոպե մինչև կարմրելը:

Բարի ախորժակ:
