Բաղադրատոմսեր Թխվածքներ

Անուշաբույր և ախորժելի տորթ, որի համից չեք կշտանա

Տորթ «Հարբած բալ»
Ամենահամեղ տորթը՝ ամենապարզ բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

Կրեմ

  • 200 գ կարագ
  • 1 տուփ խտացրած կաթ
  • վանիլին

Բիսկվիթ

  • 350 գ ալյուր
  • 6 հատ ձու
  • 350 գ շաքարավազ
  • 4 ճաշի գդալ կակաո
  • 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • բալ
  • գինի՝ կիսաքաղցր
  • շոկոլադ՝ ձևավորման համար

Պատրաստման եղանակը

  • Բալի հատիկների վրա գինի լցնել, թողնել մի քանի ժամ սառնարանում:
  • Ձվի սպիտակուցը առանձնացնել, հարիչով հարել:
  • Ավելացնել շաքարավազը, հարել, որպեսզի ստացվի մերենգա:
  • Այնուհետև հատ-հատ ավելացնել դեղնուցները և հարել:
  • Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, կակաոն, և խառնել:
  • Ստացված զանգվածը աստիճանաբար ավելացնել մերենգային, և խառնել:
  • Խմորը լցնել ձևամանի մեջ, թխել 35 րոպե 180° ջերմաստիճան տաքությամբ:
  • Բիսկվիթի վերին հատվածը կտրել, հեռացնել խմորային միջուկը:
  • Միջուկը լցնել կրեմի մեջ, ավելացնել գինով թրջած բալի հատիկները:
  • Բիսկվիթը թրջել բալի հատիկներից ավելացած գինով, և լցնել կրեմի հետ խառնած բալի հատիկները:
  • Կրեմը քսել ամբողջ բիսկվիթի վրա, և ձևավորել՝ ըստ ցանկության:

Կրեմ

  • Սենյակային ջերմասիտճանի կարագը հարիչով հարել մինչև սպիտակելը:
  • Քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, և հարել մինչև միասեռ զանգված ստանալը:
  • Ավելացնել վանիլինը:
Բարի ախորժակ: