Բաղադրությունը
- Խմոր
240 գ ալյուր,
2 հատ ձու,
280 մլ կեֆիր կամ մածուն,
1 թեյի գդալ սոդա,
30 գ ձեթ,
30 գ կակաո,
200 գ շաքարավազ:
- Կրեմ
500 մլ կաթ,
180 գ շաքարավազ,
10 գ վանիլին,
2 հատ ձու,
50 գ ալյուր,
150 գ կարագ:
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ լցնել կեֆիրն ու սոդան, և սպասել, որ փրփրի: Այնուհետև ավելացնել ձուն, ձեթը, շաքարավազը և լավ խառել: Ալյուրն ու կակաոն մաղով անցկացնել, ավելացնել զանգվածի մեջ և կրկին խառնել:
Ձևամանի հատակին յուղաթուղթ փռել, և տացված խմորը լցնել դրա մեջ (24 սմ): Թխել 180 ջերմաստիճանում 35-40 րոպե:
Պատրաստի տորթը թողնել, որ հովանա:
Կրեմի համար խառնել շաքարավազը, վանիլինը, ալյուրը, այնուհետև ավելացնել ձուն և կրկին խառնել: Խառնուրդի մեջ լցնել կաթի կեսը և դնել կրակին, ինտենսիվորեն խառնել, հետո ավելացնել կաթի մոյւս կեսը, բայց շարունակել կրեմն արագ-արագ խառնել այնքան ժամանակ, մինչև կպնդա: Հենց սկսեն պղպջակներ դուրս գալ, կրեմը վերցնել կրակի վրայից, ավելացնել սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը և խառնել:
Կրեմը թողնել, որ հովանա (ցանկալի է ծածկել սննդային տոպրակով):
Տորթի վրայի ուռուցիկ մասը կտրել (այդ մասը փշրել տորթը ձևավորելու համար), և մնացած տորթը բաժանել 2 հավասար մասի:
2 շերտերին կրեմ քսել և ձևավորել:
Բարի ախորժակ