Սմբուկով ուտեստ

Հետաքրքիր տարբերակ սմբուկով ուտեստ պատրաստելու համար: Այն ախորժելի տեսք ունի և շատ հյութալի է:
Բաղադրիչներ
- 2 հատ սմբուկ
- 300 գր հավի փափկամիս
- 200 գր չերրի լոլիկ
- 2 ճաշի գդալ բուսական յուղ
- 1 ճաշի գդալ կետչուպ կամ աջիկա
- 3 ճաշի գդալ սոյայի սոուս
- 2 ճաշի գդալ բուսական յուղ
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
- Փայտիկները թրջել 10–15 րոպե:
- Հավի փափկամիսը բարակ կտրել: (մոտ 5–7 մմ հաստությամբ)

- Յուրաքանչյուր կտորը «ծեծել» երկու կողմից:

- Տեղափոխել տարայի մեջ, ավելացնել աջիկա, սոյայի սոուս, բուսական յուղ, կիտրոնի հյութ, համեմել աղով և պղպեղով: Խառնել, փակել տարան և թողնել, որ մարինացվի:

- Սմբուկները բարակ կտրել, վրան աղ լցնել և թողնել 10–15 րոպե: Առաջացած հյութը մաքրել անձեռոցիկով կամ լվանալ:

- Յուրաքանչյուրի վրա բուսական յուղ քսել և տապակել բարձր կրակի վրա մինչև կիսաեփված դառնալը:

- Սմբուկը, մարինացված միսը և լոլիկը շարել փայտիկի վրա: (եթե լոլիկը մեծ է, կարելի է կիսել)

- Եփել ջեռոցում 15–20 րոպե 180°C ջերմաստիճանում:

Բարի ախորժակ
