Աղանդեր Բաղադրատոմսեր

Անուշահամ զեֆիր թարմ հատապտուղներից.պատրաստում ենք տանը և առանց հավելումների

Զեֆիր
Քաղցրահամ և անուժահոտ զեֆիր՝ միայն ու միայն բնական հումքից:

Բաղադրիչներ

  • 200 գ հապալաս
  • 300 գ շաքարավազ
  • 1 հատ ձվի սպիտակուց
  • 5 գ ագար–ագար
  • 75 գ ջուր
  • շաքարի փոշի
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Հապալասի վրա լցնել ջուրը, և դնել կրակին:
  • Եռալու ընթացքում տրորել, որ ստացվի խյուս:
  • Ստացված խյուսը, հարել բլենդերով:
  • Լավ քամել:
  • Օշարակը պետք է կազմի 125գ:
  • Օշարակի մեջ լցնել 100 գ շաքարավազ, դնել կրակի վրա, խառնել՝ մինչև շաքարավազը լուծվի, այնուհետև սառեցնել, քանի որ տաք վիճակում չի ստացվի:
  • Օշարակը տեղափոխել ավելի մեծ տարայի մեջ, ավելացնել մի փոքր աղ և ձվի սպիտակուցը, լավ հարել՝ մինչև ծավալը մեծանա:
  • Շաքարավազին խառնել ագար–ագարը, մի փոքր ջուր, դնել կրակի վրա:
  • Եռալուն պես օշարակը կսկսի փրփրել, ընթացքում խառնում ենք, որ ագարը նստվածք չտա: Եփել 5 րոպե:
  • Քիչ–քիչ ավելացնել օշարակին, և հարիչով հարել՝ մինչև պինդ զանգված ստանալը:
  • Ձևավորման ներարկիչով ստանալ նախընտրած ձևը, և թողնել 8-10 ժամ չորանա:
  • Զեֆիրի վրա ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: