Չախոբիլի
Ախորժելի և համեղ ճաշատեսակ՝ նոր ավելի արագ և հարմար բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
- 400 գ հավի կրծքամիս
- 2 հատ սոխ
- 3 հատ լոլիկ
- 1 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ խմելի–սունելի
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ
- 30 գ կարագ
- բուսայուղ
- մաղադանոս
- սամիթ
- սխտոր (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
1 Սոխը մանրացնել և տապակել բուսայուղի մեջ:
2 Հավի կրծքամիսը (կարող եք վերցնել ամբողջական հավ) կտրատել, տապակել կարագով և բուսայուղով:
3 Ավելացնել կտրատված լոլիկները, աղ, խմելի- սունելի, սև և կարմիր պղպեղ:
4 Խառնել և թողնել շոգեխաշվի 10 րոպե:
5 Ավելացնել տապակած սոխը և կտրատված կանաչին, թողնել շոգեշաշվի ևս 5 րոպե:
Բարի ախորժակ: