Թխվածքաբլիթ

Փափուկ և անչափ համեղ թխվածքաբլիթներ՝ ամենապարզ բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
- 320 գ ալյուր
- 2 ճաշի գդալ շաքարավազ
- 1 թեյի դալ փխրեցուցիչ
- 2 հատ ձու
- 100 գ թթվասեր
- 100 գ կարագ
- վանիլին
Պատրաստման եղանակը
- Ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը և վանիլինը խառնել իրար:
- Կարագը մանր կտրատել, լավ խառնել, որ ստացվի խմորանման զանգված:

- Ավելացնել 1 հատ ձու և թթվասերը, խառնել մինչև ստացվի խմորը: Թողնել 10 րոպե հանգստանա:

- Խմորը գրտնակով բացել, վրան քսել ձու և ցանել շաքարավազ


- Կտրատել՝ ըստ նախասիրության, և թխել ջեռոցում 180°C տաքությամբ 25 րոպե:

Բարի ախորժակ:
