Без рубрики Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Աննկարագրելի համ. լոլիկով ձվածեղը պատրաստենք իտալական բաղադրատոմսով

Լոլիկով իտալական ձվածեղ
Լոլիկ և ձու. ահա թե ինչ է հարկավոր Ձեզ հիանալի օրվա սկզբի համար:

Բաղադրիչներ

  • 1 հատ մեծ լոլիկ
  • 3 հատ ձու
  • 50 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
  • աղ
  • սև պղպեղ
  • համեմունքներ
  • ձիթայուղ

Պատրաստման եղանակը

  • Լոլիկը կլոր օղակներով կտրատել:
  • Ձիթայուղով տապակել՝ երկու կողմից:
  • Ձուն, աղը, սև պղպեղը և համեմունքները հարել:
  • Ավելացնել տապակված լոլիկի վրա:
  • Այնուհետև ավելացնել քերած պանիրը, և թավայի բերանը կափարիչով փակել:
  • Թողնել կրակին 3 րոպե մինչև կարմրելը:
Բարի ախորժակ: