Բաղադրիչներ
500 գ պելմենի
3 ճ/գ կետչուպ կամ տոմատի մածուկ
3 ճ/գ ձեթ
2 ճ/գ մայոնեզ
100 գ ջուր
սև պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ավելացնել պելմենները, թողնել միջին ջերմության կրակի վրա այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանան

Ավելացնել մայոնեզ, կետչուպ կամ տոմատի մածուկ, ջուր և լավ խառնել

Համեմել սև պղպեղով, աղով` անհրաժեշտության դեպքում, տապակել մինչև հեղուկը գոլորշիանա

Կարող եք զարդարել ցանկացած կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ