Բաղադրիչներ
600 գ հավի կրծքամիս
180 գ պանիր
250 գ շամպինյոն
4 ձու
1 գազար
3 ճ/գ մայոնեզ
1 գլուխ սոխ
1 թ/գ քրքում
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը երկարությամբ կիսել, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով, քրքումով և թողնել մի կողմ
Սունկը խորանարդաձև կտրատել, տապակել առանց ձեթի այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, ապա ավելացնել ձեթ, մանրացրած սոխ և թողնել կրակին ևս 1-2 րոպե
Ավելացնել քերած գազար, թողնել 3-4 րոպե, համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից
Ստացված տապակը բլենդերով հարել` ավելացնելով նաև 1 ձու
3 ձվին ավելացնել մայոնեզ, լավ խառնել: Պանիրն անցկացնել մանր քերիչով, ավելացնել ձվային զանգվածը և լավ խառնել
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, պանրային զանգվածը ուղղանկյունաձև (30*35 սմ) լցնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Արդեն պատրաստ շերտի վրա դնել հավի ֆիլեները, ավելացնել սնկային զանգվածը և ռուլետի պես ամուր փաթաթել
Փաթաթել յուղաթղթով և ևս 30-35 րոպե դնել ջեռոցում
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ