Բաղադրիչներ
300 գ բրոկկոլի
300 գ ծաղկակաղմաբ
3 հատ կարտոֆիլ
1 հատ գազար
1 գլուխ սոխ
ձիթայուղ
կարագ
Սոուսի համար`
40 գ կարագ
2 ճ/գ ալյուր
250 գ հավի արգանակ
սերուցք
աղ
սխտորի փոշի
1 ճ/գ պարմեզան պանիր
ցանկացած այլ տեսակի պանիր
Պատրաստման եղանակը
Բրոկկոլին, ծաղկակաղմաբը կտրատել, կարտոֆիլը շրջանաձև կտրատել և շոգեխաշել
Առանձին թավայի մեջ ձիթայուղ և մեկ փոքր կտոր կարագ լցնել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխն ու շրջանաձև կտրատած գազարը: Տապակել մինչև պատրաստ լինելը
Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել շոգեխաշած և տապակած բանջարեղենը
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է թավայի մեջ 40 գ կարագ դնել, ավելացնել 2 ճ/գ ալյուր և անընդհատ խառնելով ստանալ միասեռ զանգված
Ավելացնել հավի արգանակ և խառնելով հասցնել եռման աստիճանի
Ավելացնել սերուցք և լավ խառնել: Համեմել աղով, սիրելի համեմունքներով, ավելացնել պարմեզան պանիր, սխտորի փոշի և լավ խառնել
Լցնել բանջարեղենի վրա, լավ տարածել, ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ