Բաղադրիչներ
3 խաշած կարտոֆիլ
4 խաշած ձու
200 գ տավարի խաշած միս
50 գ պանիր
սամիթ
աղ
սև պղպեղ
2 ճ/գ սոյայի սոուս
4 ճ/գ քնջութ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը, պանիրը, ձուն անցկացնել քերիչով։ Խաշած միսն աղալ և ավելացնել մյուս բաղադրիչներին։ Ավելացնել նաև մանրացրած սամիթ, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել սոյայի սոուս, լավ խառնել, գնդիկներ ձևել
Քնջութը 1-2 րոպե բովել, յուրաքանչյուր գնդիկը թաթախել քնջութի մեջ, 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ