Բաղադրությունը
- 450 գ թթվասեր,
- 2 ճաշի գդալ շաքարի փոշի,
- 100 մլ կաթ,
- 2 ճաշի գդալ եփած խտացրած կաթ,
- 1 հատ բանան,
- 15 գ ժելատին:

Պատրաստման եղանակը
Բանանի կեղևը հանել և կտրատել, ավելացնել շաքարի փոշին, խտացրած կաթը, թթվասերը և էլեկտրական հարիչոփ հարել:

Ժելատինը լցնել սառը կաթի մեջ, 10-15 րոպե թողնել, իսկ հետո տաքացնել ջրային գոլորշու վրա:

Բանանով զանգվածի մեջ ավելացնել ժելատինը ու կրկին հարել:
Հարելուց հետո լցնել մատուցվող ամանի մեջ, մի քանի ժամ թողնել սառնարանում:

Մատուցելիս վրան քերված շոկոլադ շաղ տալ:

Բարի ախորժակ