Բաղադրիչներ
500 գ հավի աղացած միս
300 գ կաղամբ
1 գլուխ սոխ
1 ձու
150 գ պանիր
2 ճ/գ մայոնեզ
2 ճ/գ թթվասեր
սամիթ
ձեթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաղամբը հնարավորինս մանր կտրատել, ավելացնել աղացած կամ մանր քերիչով անցկացրած սոխ
Ավելացնել հավի աղացած միս, 1 ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Կոտլետներ ձևել և շարել կաղապարի մեջ։ Յուրաքանչյուրի վրա ձեթ քսել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե
Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել թթվասեր, մայոնեզ, սամիթ և լավ խառնել
Ավելացնել կոտլետներին և ևս 10-15 րոպե թողնել ջեռոցում
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ