Բաղադրիչներ
450 գ կաթնաշոռ
400 մլ 33% սրուցք
150 գ շաքարի փոշի
10 գ վանիլային շաքարավազ
20 գ ժելատին + 100 մլ ջուր
2 ադամաթուզ
90 գ կիվիի համով ժելե + 325 մլ եռման ջուր
Զարդարելու համար` ադամաթուզ, կիվի
Կաղապարի կամ շրջանակի չափը` 24 սմ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռին ավելացնել վանիլային շաքարավազ, շաքարի փոշի, 50 մլ սերուցք և լավ հարել բլենդերով

20 գ ժելատինին ավելացնել 100 մլ սենյակային ջերմաստիճանի ջուր, թողնել 15-20 րոպե, ապա հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթնաշոռային զանգվածին և հարել

350 մլ սերուցքը հարել, մաս-մաս ավելացնել կաթնաշոռային զանգվածին և խառնել

Ավելացնել կտրատած ադամաթուզ, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ (շատ ավելի հարմար է մատուցվող ափսեի վրա շրջանակ դնել և պատրաստել սուֆլեն) և 30 րոպե թողնել սառնարանում

Կիվիի համով ժելեին ավելացնել 325 մլ եռման ջուր, լավ խառնել, թողնել սառչի, ապա ավելացնել արդեն պատրաստ սուֆլեին և 6 ժամ թողնել սառնարանում (ավելի լավ արդյունքի համար թողնել 1 գիշեր)

Զարդարել մրգերով և մատուցել )))

Բարի ախորժակ