Սինաբոն
Բաղադրիչներ
Խմորի հումք
- 300 մլ կաթ
- 5 գր չոր խմորիչ
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 150 գր ալյուր
Թթվասերով խառնուրդ
- 250 գր թթվասեր
- 50 գր շաքարի փոշի
- 50 մլ կաթ
Խմոր
- 500 գր ալյուր
- 0.5 թեյի գդալ աղ
- 2 հատ ձու
- 60 գր շաքարավազ
- 100 գր կարագ (82% յուղայնությամբ)
Միջուկ
- 100 գր կարագ (82% յուղայնությամբ)
- 150 գր շաքարավազ
- 20 գր դարչին
Պատրաստման եղանակը
Խմորի հումք
1 Ալյուրը մաղել տարայի մեջ, ավելացնել թթխմորը, խառնել:
2 Կաթը տաքացնել (40 աստիճանից ոչ տաք), ավելացնել շաքարավազը:
3 Կաթի կեսը լցնել ալյուրի վրա, խառնել, այնուհետև աստիճանաբար ավելացնելով կաթը՝ միավորել ամբողջը: (Կարելի է խառնել նաև հարիչով)
4 Տարան փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 30–50 րոպե:
Թթվասերով խառնուրդ
1 Խառնել կաթը, շաքարավազը և թթվասերը մինչև դառնա համասեռ զանգված:
Խմոր
1 Խառնել շաքարավազը և ձուն: Ավելացնել աղը, խմորի հումքը և նորից խառնել:
2 Ավելացնել կարագը (սենյակային ջերմաստիճանի), ալյուրը, և հունցել խմորը:
3 Տեղափոխել տարայի մեջ, փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 1–1.5 ժամ:
4 Միջուկի համար խառնել շաքարավազը և դարչինը:
5 Խմորը գրդնակել (մինչև 1 սմ հաստությամբ), վրան քսել մնացած կարագը, և հավասարաչափ լցնել միջուկը:
6 Փաթաթել և բաժանել (ատամի թելով) 3 սմ հաստությամբ կտորների:
7 Ամեն կտորի ծայրը ծալել դեպի ներքև և դասավորել յուղաթերթի վրա: Փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 30–50 րոպե:
8 Եփել ջեռոցում 20–25 րոպե, 180 ջերմաստիճանում:
9 Թխվածքը հանել ջեռոցից, և վրան լցնել թթվասերով խառնուրդը: