Անմահական համ ու չափազանց ախորժելի տեսք: Հավի կրծքամիսը` մեղրային սոուսով

Բաղադրիչներ

2 հավի կրծքամիս

աղ

սև պղպեղ

3 ճ/գ ալյուր

ձիթայուղ

60 գ կարագ

3 ատամիկ սխտոր

կանաչ սոխ

2 ճ/գ սոյայի սոուս

2 ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամսերի վրա խորանարդաձև կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով

Թաթախել ալյուրի մեջ: Թավայի մեջ կարագ դնել և մսերը 2 կողմից կարմրացնել

Ավելացնել մանրացրած սխտոր, սոյայի սոուս, մեղր և թողնել միսը լավ տապակվի

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում