Բաղադրիչներ
2 ձու
150 գ շաքարավազ
2 ճ/գ մեղր
1 տուփ վանիլին
100 գ ձեթ
2 թ/գ փխրեցուցիչ կամ 0,5 թ/գ սոդա
400 գ ալյուր
Պատրաստման եղանակը
1 ձվին և 1 ձվի դեղնուցին (1 ձվի սպիտակուցն առանձնացնել) ավելացնել շաքարավազ, վանիլին, մեղր, լավ խառնել, ավելացնել ձեթ, խառնել
Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, խառնել և խմոր հունցել
Գնդիկներ ձևել, ձվի սպիտակուց քսել
Ըստ ցանկության` կարելի է նախապես պատրաստած խորիզով զարդարել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ