Բաղադրիչներ
700 գ խաշած փոքր կարտոֆիլ
1 գլուխ սոխ
1 պղպեղ
1 դդմիկ
3 ատամիկ սխտոր
100 գ պանիր
մաղադանոս
աղ
սև և կարմիր պղպեղներ
կծու պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղ և թողնել 1 րոպե
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած դդմիկ, աղ, սև պղպեղ, լավ խառնել, թողնել 4 րոպե և վերցնել կրակից
Սխտորը մանրացնել, 1 րոպե տապակել` ավելացնելով սև և կարմիր պղպեղներ, կծու պղպեղ
Ավելացնել խաշած կարտոֆիլը, թողնել 5 րոպե
Ավելացնել տապակած բանջարեղենը, քերած պանիրը, մանրացրած մաղադանոսը, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ