Բաղադրիչներ
2 գլուխ սոխ
1 գազար
2 կարտոֆիլ
2 լ ջուր + 1 թ/գ աղ
400 գ աղացած միս
1 կարմիր պղպեղ
2 ճ/գ տոմատի մածուկ
1 թ/գ չորացրած ռեհան
0,5 թ/գ ուրց, սև պղպեղ
4 ճ/գ բրինձ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
1 սոխը խորանարդաձև կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել միջին երկարությամբ կտրատած գազար, թողնել 2- րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, 2 լ ջուր, 1 թ/գ աղ, ծածկել կափարիչն ու թողնել եռա
1 սոխը խորանարդաձև կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել աղացած միսը, թողնել 3 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած կարմիր պղպեղ, թողնել 3 րոպե
Ավելացնել տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան, ուրց, լավ խառնել և 10 րոպե տապակել
Ապուրին ավելացնել տապակած միսը, բրինձը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15-20 րոպե
Ավելացնել մաղադանոս և մատուցել )))
Բարի ախորժակ