Բաղադրիչներ
300 գ հավի խաշած կրծքամիս
3 խաշած ձու
100 գ սալորաչիր
100 գ ընկույզ
100 գ պանիր
2 ատամիկ սխտոր
150 գ մայոնեզ
աղ, սև պղպեղ
Շրջանակի չափը` 16 սմ
Պատրաստման եղանակը
Հավի միսը խորոնարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ, ճզմած սխտոր, լավ խառնել, լցնել մատուցվող ափսեյի մեջ
Ավելացնել քերած պանիր, մայոնեզ քսել, ավելացնել մանրացրած սալորաչիր, մայոնեզ
Ավելացնել ձվի դեղնուց, մանրացրած ընկույզ, մայոնեզ քսել
Ավելացնել քերիչով անցկացրած ձվի սպիտակուց, զարդարել ընկույզով, սալորաչրով, սամիթով, 30 րոպե թողնել սառնարանում, ապա մատուցել )))
Բարի ախորժակ